Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Աբխազիայի խորհրդարանը հաստատել է նախագահի պաշտոնից Խաջիմբայի հրաժարականը

Աբխազիայի խորհրդարանը հաստատել է նախագահի պաշտոնից Խաջիմբայի հրաժարականը
14.01.2020 | 01:35

Աբխազիայի խորհրդարանը բավարարել է Ռաուլ Խաջիմբայի խնդրանքը՝ հանրապետության նախագահի պաշտոնից ազատվելու վերաբերյալ՝ հայտնել է խոսնակ Վալերի Կվարչիան: Երկուշաբթի Աբխազիայի խորհրդարանը սկսել է նիստ, որը հաստատելու է Խաջիմբայի հրաժարականը, ներկա էր 35 պատգամավորից 34-ը: «Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը ընդունվել է խորհրդարանի կողմից», - հայտարարել է Կվարչիան: Ըստ նրա՝ հրաժարականի օգտին քվեարկել է 32 պատգամավոր, դեմ` երկուսը:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ