Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

3 պետություններ Իրանին կոչ են անում հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրին

3 պետություններ Իրանին կոչ են անում հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրին
14.01.2020 | 01:55

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոչով դիմել են Իրանի իշխանություններին` հորդորելով հավատարիմ մնալ 2015-ի միջուկային համաձայնագրի դրույթներին՝ նշված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի համատեղ հայտարարության մեջ:

Իրանը միջուկային համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումից հրաժարվելու մասին հայտարարեց անցած շաբաթ: Եվրոպական պետությունները նաև ընդգծում են. «Դիվանագիտական և խելամիտ միջոցներով հարկավոր է լուծել այն խնդիրները, որոնք ծագում են Իրանի` տարածաշրջանում խաղացած ապակայունացնող դերակատարության հետևանքով: Խոսքը մասնավորաբար Իրանի հրթիռային ծրագրի մասին է»:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ