Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Եղվարդի ծննդատան հարցով բողոքի ակցիան շարունակվում է

Եղվարդի ծննդատան հարցով բողոքի ակցիան շարունակվում է
14.01.2020 | 23:08

Մի խումբ եղվարդցիներ այսօր շարունակում են Եղվարդի ծննդատան փակման դեմ բողոքի ակցիան։ Նրանց խոսքով, սա սխալ որոշում է, որից տուժելու են ոչ միայն Եղվարդի, այլև՝ շրջակա մի քանի գյուղի բնակիչներ։ «Իմ հարսը երկու ամիս առաջ ա ստեղ ծննդաբերել։ Ասում ա՝ պապ, ինչ հիվանդ էլ լինի, մենակ բժիշկների հոգատար վերաբերմունքից էս հիվանդանոցում կլավանա։ Տղուս ասում եմ՝ երեխա ունեցար, մաղարիչ արեցի՞ր, ասումա՝ պապ, ոչ մեկ ոչ մի կոպեկ չվերցրեց։ Սրա՞ համար են Եղվարդի ծննդատունը փակում», - հարց ուղղեց ցուցարար տղամարդկանցից մեկը՝ շեշտելով, որ ծննդատանը ոչ մեկի չի ճանաչում, ոչ մեկին պաշտպանելու խնդիր չունի։ Մեկ այլ տղամարդ էլ հիշեցրեց, որ անգամ Եղվարդի դիահերձարանն է փակվել։ «Կերաք ժողովրդին, կերաք։ Փաշինյանը չի՞ տեսնում, որ իր կողքը դավաճաններ են», - ասաց նա։

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ