Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Տարոն Թովմասյանը չի հերքում, որ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք տալուց հետո իշխանությունները չեղարկել են իր ընկերության հարկային պարտավորությունը

Տարոն Թովմասյանը չի հերքում, որ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք տալուց հետո իշխանությունները չեղարկել են իր ընկերության հարկային պարտավորությունը
14.01.2020 | 23:14

Tert.am-ի տեղեկություններով այսօր Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել «Ռոզա-Անի» ՍՊԸ տնօրեն Տարոն Թովմասյանը, ով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք է տվել իր ընկերության նկատմամբ սահմանված 200 մլն դրամ տուգանքը չեղարկելու համար։ Հարցաքննության ավարտին Tert.am-ի հարցերին, թե Հրայր Թովմասյանի դեմ ինչի դիմաց է ցուցմունք տվել, նշվում է, որ 200 մլն դրամ տուգանքը չեղարկելու դիմաց, Տարոն Թովմասյանը չպատասխանեց. «Ոչ մի հարցի չենք պատասխանում»։ Չորս ժամ անց ՀՔԾ–ից դուրս գալուց հետո Տարոն Թովմասյանը չհերքեց տարածված տեղեկությունը, որ իր ընկերությունը 200 մլն հարկային պարտավորություն է ունեցել, որը Թովմասյանի դեմ ցուցմունք տալուց հետո իշխանությունները չեղարկել են:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ