Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ Վերահսկիչ պալատի նախագահը ահռելի կոռուպցիա է տեսնում

ՌԴ Վերահսկիչ պալատի նախագահը ահռելի կոռուպցիա է տեսնում
14.01.2020 | 23:21

ՌԴ Վերահսկիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանում կոռուպցիան չի նվազում, վնասները կարելի է չափել տրիլիոնավոր ռուբլիներով: Նա դժգոհել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն իրավունք չունի ինքնուրույն հետաքննելու պետական հափշտակությունները, միայն կարող է նյութերն ուղարկել իրավապահ մարմիններին: Կուդրինը բազմիցս խոսել է Ռուսաստանում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է խոսքի ազատություն, քաղաքական մրցակցություն և իշխանությունների իրական հաշվետվություն ընտրողներին:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ