Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողան. Մենք արեցինք մեր անելիքը, հիմա հերթը Պուտինինն է

Էրդողան. Մենք արեցինք մեր անելիքը, հիմա հերթը Պուտինինն է
14.01.2020 | 23:30

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկել Լիբիայում իրավիճակը կարգավորելու համար և հիմա հերթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինն է՝ գրում է Bloomberg-ը: Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Ռուսաստանում Լիբիայի ազգային բանակի և Ազգային համաձայնության կառավարության տապալված բանակցություններին, որն ավարտվել էր Խալիֆա Հաֆթարի՝ առանց Ազգային համաձայնության կառավարության հետ հրադադարի համաձայնագիր կնքելու Մոսկվայից հեռանալով, ասել է. «Եթե Լիբիայի օրինական կառավարության վրա շարունակվեն հարձակումները, մենք ձեռնպահ չենք մնա Հաֆթարին դասեր տալուց»: «Մենք արեցինք մեր անելիքը, հիմա հերթը Պուտինինն ու նրա թիմինն է»,- ասել է նա:


Հունվարի 13-ին լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան լքել են Մոսկվան` առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ