Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չինաստանը 2019-ին մարդու իրավունքները խախտող հիմնական երկիրն է

Չինաստանը 2019-ին մարդու իրավունքները խախտող հիմնական երկիրն է
15.01.2020 | 15:10

Human Rights Watch-ը Չինաստանը անվանել է 2019-ին մարդու իրավունքները խախտող հիմնական երկիր՝ նշելով իշխանությունների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը քաղաքացիների նկատմամբ հսկողություն սահմանելու համար: Ըստ կազմակերպության զեկույցի՝ Ռուսաստանը բացասական դինամիկա է արձանագրել մարդու իրավունքների հետ կապված: Մասնավորապես նշվում են բողոքի խաղաղ ցույցերի ցրումը, խոշտանգումները ազատազրկման վայրերում, լրագրողների, «օտարերկրյա գործակալների», «Եհովայի վկաների», Ղրիմի թաթարների նկատմամբ հետապնդումները:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ