Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բելառուսը նավթ գնելու առաջարկներ է ուղարկել բոլոր հնարավոր երկրներ

Բելառուսը նավթ գնելու առաջարկներ է ուղարկել բոլոր հնարավոր երկրներ
15.01.2020 | 15:23

Բելառուսը նավթ գնելու վերաբերյալ առևտրային առաջարկներ է ուղարկել Ուկրաինա, Լեհաստան, Ղազախստան, Ադրբեջան և Բալթյան երկրներ՝ հայտարարել է առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը:

«Մենք ուղարկել ենք համապատասխան առևտրային առաջարկները բոլոր հնարավոր երկրներ՝ Ուկրաինա, Լեհաստան, Բալթյան երկրներ, Ղազախստան, Ադրբեջան»,- նշել է Կրուտոյը: «Մեր գործարանների բոլոր առևտրային ծառայությունները բանակցությունների մեջ են գրեթե ամեն օր: Կարծում եմ` շուտով կոնկրետ նավթի մատակարարման այլընտրանքային տարբերակներ կստանանք»,- հավելել է առաջին փոխվարչապետը:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ