Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարն ընդունել են Պոլսո Հայոց նոր պատրիարքին

Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարն ընդունել են Պոլսո Հայոց նոր պատրիարքին
15.01.2020 | 15:23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Հանդիպումը փակ է եղել ԶԼՄ-ների համար՜ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:


Պոլսո Հայոց պատրիարքին Անկարայում ընդունել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Ընդունելությունից հետո ԱԳ նախարարը լուսանկարներ է հրապարակել Twitter-ի իր էջում և շնորհավորել է Մաշալյանին` պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Թուրքիայի հայ համայնքին լավագույն մաղթանքներ հղելուց հետո Չավուշօղլուն գրել է. «Շնորհավորում եմ Թուրքիայի հայերի 85-րդ պատրիարքին: Մեր երկրի բազմամշակութային և հանդուրժող մթնոլորտում բոլորս շարունակելու ենք միասին աշխատել»:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ