Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Էրեբունի» համալրվել է տեսախցիկներով

«Էրեբունի» համալրվել է տեսախցիկներով
15.01.2020 | 16:48

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը համալրվել է 8 տեսախցիկով, ինչի շնորհիվ թանգարանի անվտանգությունը դարձել է առավել արդյունավետ` մեծապես հեշտացնելով թանգարանի ոստիկանության աշխատակցի գործունեությունը: Տեղեկանում ենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջից: Այս ամենն իրականացվել է բարերարներ Էդվարդ և Վերժինե Մըսըրլյանների նվիրաբերության շնորհիվ, որոնց տրամադրած գումարի մի մասը հատկացվել է տեսախցիկների ձեռք բերմանը: Նվիրաբերած գումարի մեծ մասն էլ ուղղվելու է «Էրեբունի» ՊՀԱԹ-ի կայքէջի վերագործարկման ու արդիականացման աշխատանքներին: «Էրեբունի» ՊՀԱԹ-ի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար` տնօրեն Մ. Բադալյանի համապատասխան հրամանով Էդվարդ և Վերժինե Մըսըրլյանները պարգևատրվել են «Էրեբունի-50» հուշամեդալով, որը սիրով կուղարկվի հայազգի բարերարներին: Նշենք, որ այս տարի նախատեսվում է նաև անվտանգության տեսախցիկներ տեղադրել «Էրեբունի» ամրոցում, ինչպես նաև «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերում:

Դիտվել է՝ 2521

Մեկնաբանություններ