Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լիլիթ Մակունց. ԱՆ նախաձեռնությունը միտված է լինելու նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն

Լիլիթ Մակունց. ԱՆ նախաձեռնությունը միտված է լինելու նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն
15.01.2020 | 21:50

Ծննդատների փակման հարցը չենք հասցրել խմբակցության հետ քննարկել, բայց ինքս անձամբ պատրաստվում եմ խոսել Առողջապահության նախարարի հետ՝ հասկանալու, թե ինչ քաղաքականություն է որդեգրվել և ինչ նպատակով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Հարցին՝ մոտ ապագայում սահմանադրական փոփոխություններ նախատեսվո՞ւմ են, բանախոսը պատասխանեց. «Արդարադատության նախարարությունը նախաձեռնում է փետրվարին սահմանադրական փոփոխությունները քննարկող աշխատանքային խումբ ստեղծել։ Եվ այո, այդ նախաձեռնությունը միտված է լինելու նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն»:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ