Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ նախագահի իմպիչմենթի գործը Ներկայացուցիչների պալատն ուղարկեց Սենատ

ԱՄՆ նախագահի իմպիչմենթի գործը Ներկայացուցիչների պալատն ուղարկեց Սենատ
16.01.2020 | 14:20

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործը Սենատ ուղարկելուն: Այժմ սենատորները կորոշեն՝ մեղավո՞ր է պետության ղեկավարը և կարո՞ղ է մնալ այդ պաշտոնում, թե՞ պետք է պաշտոնանկ արվի: ԱՄՆ նախագահը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ