Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ

Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ
16.01.2020 | 14:34

Կառավարությունը հունվարի 16-ի նիստում որոշում կայացրեց Հանրային խորհրդի անդամ նշանակել Գագիկ Մակարյանին: «Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասով և 10-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշում է.
Գագիկ Մակարյանին նշանակել Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)»,-ասված է որոշման մեջ: Գագիկ Մակարյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն է:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ