Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան
16.01.2020 | 21:14

«Այսօր Հայաստանում կան կոռուպցիոներների հեռուստաընկերություններ, և հայաստանյան լրատվամիջոցների իրական սեփականատերերի անունները պետք է հայտնի լինեն հանրությանը՝ կառավարության նիստում առավոտյան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով իր գլխավորած իշխանության դեմ տարվող տեղեկատվական պատերազմի մասին։ Վարչապետի խոսքով, անշուշտ, առաջին հերթին պետք է թափանցիկ գործի կառավարությունը, և միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ մեկ ու կես տարում թափանցիկության բարձրացման առումով ՀՀ կառավարությունը «ահռելի քայլեր» է կատարել, ինչն արժանացել է միջազգային հանրության հստակ գնահատանքին. ՙՀետևաբար մենք պետք է կատարենք նաև հաջորդ քայլը. մեր երկրում նաև հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ, այսօր ՀՀ-ում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ: Նույնիսկ կասեի, ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ այսօր ՀՀ-ում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան: Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»: Վարչապետը չասաց, թե որ հեռուստաընկերությունները նկատի ունի։ «Անկեղծ ասաց, մեր ժողովուրդը մեզ դրա համար շատ է մեղադրում, բայց ես առանձնապես դժգոհ չեմ այդ իրավիճակից, որովհետև կարծում եմ՝ նախ այդպիսի հեռուստաընկերության գործունեությունը մեզ համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների, մետաստազների։ Հետագայում, կարծում եմ, մեր օպերատիվ աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարի առումով բավականին հեշտացնում է, - շարունակեց վարչապետը։ - Եվ երկրորդը՝ այն լրատվական պատերազմը, որ մեր կառավարության և ժողովրդի դեմ տարվում է, առաջին հերթին կառավարության դեմ, մեզ օգնում է, որպեսզի մենք անընդհատ մեր աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնենք: Բայց մյուս կողմից ես առաջարկում եմ գնալ այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն հեռուստաընկերությունների վրա»:


Դիմելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե կառավարությունը պատրաստվում է առաջիկայում լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ ներդնել։ Նախարարն արձագանքեց, թե ներդրվելու է այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա տեղեկանալ ոչ միայն լրատվամիջոցների, այլև այլ ոլորտներում (օրինակ, հանքարդյունաբերական) ձեռնարկությունների իրական սեփականատերերի մասին։
Թեման ծագեց կառավարության այսօրվա որոշումից հետո. 26 միլիոն դրամ հատկացնել Լոնդոնում ու Դուբայում գրասենյակներ ունեցող 3m3a ընկերությանը` աուդիտի ենթարկելու Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» կազմակերպությանը, այսինքն պարզել, թե որքանո՞վ են միջազգային չափանիշներին համապատասխանում «Ադմոսֆեր Արմենիա»-ի հայաստանյան թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրությունն ու հեռուստաչափումները։

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ