Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պետդուման հավանություն տվեց Միշուստինի նշանակմանը ՌԴ վարչապետ

Պետդուման հավանություն տվեց Միշուստինի նշանակմանը ՌԴ վարչապետ
16.01.2020 | 21:15

ՌԴ Պետդուման մի քանի ժամում հավանություն տվեց Միխայիլ Միշուստինի նշանակմանը վարչապետ: Նա 53 տարեկան է, 2010-ից ղեկավարում էր Դաշնային հարկային ծառայությունը, ավելի վաղ զբաղվել է գործարարությամբ: Քաղաքական ակտիվ գործունեությամբ երբեք աչքի չի ընկել, անկուսակցական է:


Միխայիլ Միշուստինի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դմիտրի Մեդվեդևի կառավարության հրաժարականից հետո:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ