Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնողները պետք է սահմանված ժամկետում մաքսազերծեն ավտոմեքենաները

Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնողները պետք է սահմանված ժամկետում մաքսազերծեն ավտոմեքենաները
16.01.2020 | 21:16

ՊԵԿ-ը ավտոմեքենայի ներկրման համար 2019-ին նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին: Որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019-ի դրույքաչափերը, մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրում: Այսինքն` պետք է ավտոմեքենան տեղակայել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասին տեղեկացնել մաքսային մարմնին, ինչպես նաև ծանուցել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում կատարված լրացումների մասին: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ նախնական մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված ողջ գործընթացը 30 օրում չկատարելու դեպքում մաքսազերծման ժամանակ հիմք են ընդունվելու 2020-ին ուժի մեջ մտած ԵԱՏՄ շրջանակում գործող դրույքաչափերը։

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ