Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թրամփն Էրդողանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

Թրամփն Էրդողանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը
16.01.2020 | 21:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում, Լիբիայում և Իրանում տիրող իրավիճակը, ներառյալ ուկրաինական ինքնաթիռի կործանումը, հայտարարել է Սպիտակ տունը:

«Այսօրնախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու նախագահները քննարկել են Սիրիայում անվտանգության իրավիճակը, Լիբիայում բողոքի ցույցերը, Իրանում խոցված ուկրաինական միջազգային ավիաուղիների PS752 օդանավի դեպքը» - լրագրողներին հայտնել է Թրամփի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ