Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ինչու՞ է Մակրոնը փոխել վերաբերմունքը Պուտինի նկատմամբ

Ինչու՞ է Մակրոնը փոխել վերաբերմունքը Պուտինի նկատմամբ
16.01.2020 | 21:22

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատել, չնայած ՌԴ-ն երկար տարիներ գտնվում է հարևանների հետ բախումների մեջ: RFI-ի լրագրողի և «Նովայա Գազետա»-ի դիտորդի հետ զրույցում, որ տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի ամենամյա մամուլի ասուլիսից հետո՝ հինգշաբթի՝ հունվարի 15-ին, ի պատասխան հարցին, թե ինչն է ստիպել փոխել վերաբերմունքը Վլադիմիր Պուտինի նկատմամբ և պաշտպանել ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայումը, Ֆրանսիայի նախագահը պատասխանել է, որ դա երկար մտորումների արդյունք է: «Ես չէի ասի, որ սա հատուկ իրադարձություն էր ի թիվս այլոց: Սա հասունացած որոշում է, պատմական և ռազմավարական համոզմունք», – ասել է Ֆրանսիայի նախագահը:


Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում Ռուսաստանի հետ կառուցել «ընդհանուր եվրոպական անվտանգության ճարտարապետություն», Մակրոնը պատասխանել է. «Ռուսաստանը բռնազավթեց Ուկրաինան, և մենք միջոցներ ձեռնարկեցինք. մենք սառեցված հակամարտությունները լուծելու ճանապարհին ենք: Բայց եթե սպասենք բոլոր սառեցված հակամարտությունների լուծմանը, որպեսզի սկսենք առաջ շարժվել, կարող ենք երկար սպասել»:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ