ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է իր աշխատանքը հրաժարականից հետո: «Այս ամբողջ տարիների ընթացքում, ես ոչ թե ինչ-որ պաշտոններ եմ զբաղեցրել, այլ ազնվորեն կատարել եմ իմ պարտականությունները: Շարունակում եմ կատարել նաեւ այժմ»,- ասել է դիվանագետը: Լավրովը չի պատասխանել հարցին, թե կմնա նոր կառավարության կազմում: Նա ՌԴ ԱԳ նախարարն էր 2004-ի մարտից: