Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալեն Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Ալեն Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին
17.01.2020 | 19:27

«Ցավոք սրտի, ենթադրում եմ, որ անցյալի արձագանքն է», - «Ազատության» հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը գնում, քանի որ իրարամերժ տեղեկություններ են տարածվում, ինքնասպանության, սպանության վարկածներ են քննարկվում։ Ապշած եմ անկեղծ ասած», - նշեց Սիմոնյանը։

Հարցին՝ ուժային կառույցների նախկին ղեկավարների այս տարօրինակ մահերը չե՞ն առաջացնում կարծիք, որ ազգային անվտանգության խնդիր կա, գուցե ինչ-որ քայլեր է պետք նախատեսել, Սիմոնյանը պատասխանեց. «Եկեք տեսնենք ինչն է եղել պատճառը և ընդհանրապես ինչ է տեղի ունեցել։ Փաստ է, որ սա բոլոր իմ գործընկերների համար անսպասելի մի իրավիճակ է»։


ԱԺ փոխխոսնակը նշեց, որ այս իրավիճակը պետք է շատ լուրջ վերլուծության ենթարկեն ու հասկանան՝ գուցե այստեղ շղթա կա, զուգադիպություն է և ինչով է սա պայմանավորված։ «Ես իմ տարբերակն ասացի, ես անցյալի արձագանք եմ որակում», ասաց Սիմոնյանը՝ շարունակելով. «Տարբեր կարող ենք հասկանալ, սա էն մեղքերն են, որը մենք բոլորս երևի քավում ենք»։

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ