Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լավրովը պատասխանել է նոր կառավարությունում իր նշանակման հարցին

Լավրովը պատասխանել է նոր կառավարությունում իր նշանակման հարցին
17.01.2020 | 19:30

ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովն անդրադարձել է իր հետագա պաշտոնավարման հարցին։ ՌԴ ԱԳՆ-ի 2019-ի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են Լավրովից՝ կմնա՞ նոր կառավարությունում և ցանկանու՞մ է դա: «Կարծում եմ՝ վաղուց եք լրագրությամբ զբաղվում: Հավանաբար, ինքներդ եք հասկանում… Տեսեք, բոլորը ժպտացին: Ինձ հանձնարարել են կատարել նախարարի պարտականությունները 3 օր առաջ և ես դա անում եմ», - ասել է Լավրովը: Նա նշել է՝ պատրաստվում է մասնակցել Լիբիայի հարցով Բեռլինյան համաժողովին, որը տեղի է ունենալու հունվարի 19-ին։

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ