Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը մտադիր էր նախազգուշական հարված հասցնել Իրանի օբյեկտներին

ԱՄՆ-ը մտադիր էր նախազգուշական հարված հասցնել Իրանի օբյեկտներին
18.01.2020 | 14:56

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ուսումնասիրել է Իրանի միջուկային օբյեկտների վրա նախազգուշական հարվածներ հասցնելու հնարավորությունը, որպեսզի իսլամական հանրապետությունում միջուկային զենք չհայտնվի։ Hugh Hewitt Radio Show-ում պետքարտուղարին հարց են տվել, թե նման հարվածները իրանական օբյեկտների վրա անհրաժեշտ են Իրանի կողմից այլ երկրների տարածքների վրա հրթիռային գրոհներից հետո։
«Սա կարևոր հարց է, որի շուրջ մենք շատ ենք մտածել»,- ասել է Պոմպեոն։
Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որ իսլամական հանրապետությունը «երբեք չի կարող միջուկային զենք» ստանալ, Թեհրանն իր հերթին հայտարարում էր, որ չի ձգտում այդ զենքն ունենալ։

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ