Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Forbes-ը նորացրել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը

Forbes-ը նորացրել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը
18.01.2020 | 20:06

Forbes-ը հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը, առաջին հորիզոնականում է հայտնվել LVMH hոլդինգի սեփականատեր Բեռնար Առնոն, նրա կարողությունը գնահատվում է 117 մլրդ դոլար: Ֆրանսիացին առաջատարի դիրքից զրկել է ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին, նրա կարողությունը 115,6 մլրդ դոլար է: Amazon ընկերության սեփականատերը երկու տարի անընդմեջ ճանաչվել է մոլորակի ամենահարուստ մարդը:


Լավագույն եռյակը եզրափակում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 110,6 մլրդ դոլարով: Նրան հաջորդում են Ուորեն Բաֆեթը ( 90,6 մլրդ դոլար) և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (82,2 մլրդ դոլար): Ցանկում ներառվել է 1299 միլիարդատեր, նրանց թվում Էդուարդո Էռնեկյանը (1,5 մլրդ դոլար), Սերգեյ Գալիցկին (Հարությունյան, 3,4 մլրդ դոլար), Սամվել Կարապետյանը (4,3 մլրդ դոլար):

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ