Բեյրութում երեկ բախումներ են եղել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Ոստիկանները արցունքաբեր գազ, ջրանետ մեքենա են օգտագործել, իսկ ցուցարարները զինված էին ծառի ճյուղերով ու քարերով։ Գնաճի, կյանքի վատ պայմանների պատճառով անցած աշնանը տեղի ունեցած ակցիաները այս շաբաթ վերսկսվել են: Բանկերը սահմանափակել են խնայողություններից օգտվելու քաղաքացիների իրավունքները, որ ավելի է զայրացրել նրանց: Ցուցարարները բանկոմատներ են ջարդել: Իրավապաշտպան խմբերի հաղորդմամբ՝ վերջին օրերին տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել՝ ոստիկանների բիրտ գործողությունների հետևանքով: «Եթե մարդիկ սոված են, նրանք կուտեն իրենց իշխանավորներին», - գրված էր ցուցարարների պաստառի վրա: