ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդատու Էնդրյու Փիքը հրաժարականէ տվել՝ հայտնում է Bloomberg-ը: Փիքն ուրբաթ օրը հեռացե; է Սպիտակ տնից: Մինչ անվտանգության խնդիրներով պայմանավորված հետաքննության ավարտը Փիքը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից։
Ծրագրվում էր, որ Փիքը պետք է Թրամփի հետ պիտի մասնակցեր Դավոսի տնտեսական համաժողովին։ Էնդրյու Փիքը Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ավագ տնօրենի պաշտոնում երեք ամիս է աշխատել: