Լիբիայի նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարել երկրի հինգ նավահանգիստներից նավթի արտահանման կասեցման պատճառով: «Լիբիական նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարում՝ Ալ-Բարիկա, Ռաս Լյանուֆ, Ալ Հարիկա, Զայթունիա և Աս-Սադրա նավահանգիստներում նավթի առաքման դադարեցմամբ»,- ասվում է հայտարարության մեջ: Ընկերության տվյալներով՝ նավահանգիստներում առաքումների դադարի մասին տեղեկությունը ստացվել է նավթահանքերի հարցեով վարչության ղեկավար, գեներալ Նաջի ալ-Մագրիբիից: Լիբիական ընկերության հայտարարության համաձայն՝ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խաֆթար Խալիֆան ավելի վաղ հրահանգել էր դադարեցնել բեռնաթափման գործընթացը 5 նավահանգիստներում: