Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սարաջը Լիբիայի հարցով բեռլինյան համաժողովի մասնակիցներին կոչ է արել ճնշում գործադրել Խալիֆ Խաֆթարի նկատմամբ

Սարաջը Լիբիայի հարցով բեռլինյան համաժողովի մասնակիցներին կոչ է արել ճնշում գործադրել Խալիֆ Խաֆթարի նկատմամբ
19.01.2020 | 19:21

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը Բեռլինի միջազգային համաժողովի անդամներին կոչ է արել ճնշում գործադրել Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆ Խաֆթարի նկատմամբ՝ հայտնել է Bloomberg-ը: Գործակալությանը հարցազրույցում Սարաջը չի հստակեցրել՝ որ երկրները պետք է ճնշում գործադրեն: Խաֆթարը, նրա խոսքով, խաղաղ կամ քաղաքական որոշում չի փնտրում: Սարաջը հայտնել է, որ «զգուշավոր օպտիմիզմ» է ապրում Բեռլինում սպասվում առաջիկա համաժողովից առաջ:


Բեռլինյան համաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Ռուսաստանը, Ալժիրը, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան և Ֆրանսիան:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ