Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Սենատ է ուղարկել Թրամփի պաշտոնանկության հարցով 111 էջանոց փաստաթուղթ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Սենատ է ուղարկել Թրամփի պաշտոնանկության հարցով 111 էջանոց փաստաթուղթ
19.01.2020 | 19:22

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Սենատ է ուղարկել 111 էջանոց փաստաթուղթ, որում ներառված են նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկելու հիմնավորումները: Համաձայն փաստաթղթի՝ Թրամփը խախտել է իր երդումը և կորցրել է հասարակության վստահությունը, գրում է Associated Press-ը:


Սենատ ուղարկված փաստաթղթում ներառված են վկաների հանրային և գաղտնի ցուցմունքները, որոնք տրվել են Ներկայացուցիչների պալատում իմպիչմենթի հարցով լսումների ժամանակ: Փաստաթղթում իմպիչմենթը անվանվում է քաղաքական, այլ ոչ թե իրավական գործընթաց: Ներկայացուցիչների պալատի «իմպիչմենթի մենեջերները» գրում են, որ «ճնշող մեծամասնության դեպքում ապացույցները հաստատում են» Թրամփի մեղավորությունն իրեն առաջադրված մեղադրանքներում:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ