Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արքայազն Հարիին և Մեգան Մարքլին կզրկեն տիտղոսներից և փողերից

Արքայազն Հարիին և Մեգան Մարքլին կզրկեն տիտղոսներից և փողերից
19.01.2020 | 19:23

Արքայազն Հարիին և Մեգան Մարքլին կզրկեն տիտղոսներից՝ ասվում է Բուքինգհեմյան պալատի կայքում: Գարնանը ամուսինները կդադարեն կատարել թագավորական պարտականությունները մշտական հիմունքներով և այլևս չեն կոչվի Ձերդ արքայական բարձրություն:

Նրանց կդադարեն տրամադրել ֆինանսներ պաշտոնական միջոցառումների համար: Հարին և Մարքլը պատրաստվում են գանձարան վերադարձնել իրենց Ֆրոգմոր քոթեջի վերանորոգման փողերը, որը կմնա իրենց տունը Բրիտանիայում: Այդ տան վերանորոգումը հարկատուներին արժեցել է 2.5 մլն ֆունտ սթերլինգ:
Թագուհի Եղիսաբեթ II-ի խոսքով՝ նրանք այդպիսի որոշման են հանգել մի քանի ամիս տևած քննարկումներից հետո: Նա ընդգծել է, որ Մեգան Մարքլը, արքայազն Հարին և Արչի Հարիսոնը կմնան ընտանիքի սիրելի անդամներ: Թագուհին երախտագիտություն է հայտնել Սասեքսի դքսին և դքսուհուն աշխատանքի համար և նշել, որ Մեգան Մարքլը «շատ շուտ դարձավ ընտանիքի լիիրավ անդամ»:


Հունվարի 8-ին Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական ընտանիքի անդամի կոչումից՝ պահպանելով Սասեքսի դուքս և դքսուհի տիտղոսները: Նրանք հայտարարել են, որ հետագայում ծրագրում են հրաժարվել նաև պետբյուջեի ֆինանսավորումից և դառնալ ֆինանսապես անկախ:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ