Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանը՝ Լիբիայի հակամարտության մասին

Էրդողանը՝ Լիբիայի հակամարտության մասին
20.01.2020 | 00:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խաֆթար Խալիֆային պետք է ստիպել հրաժարվել «իր ագրեսիվ վարքագծից»: «Խաֆթարը չի ստորագրել համաձայնագիրը, ինչը ցույց է տալիս, որ նա խաղաղ գործընթացի կողմնակից չէ, այլ ձգտում է հակամարտության ռազմական լուծման»,- ասել է Էրդողանը` Բեռլինյան համաժողովի ժամանակ:

Նրա խոսքով՝ Լիբիայում խաղաղություն և հանգստություն ապահովելու համար պետք է ապահովել հրադադարն ու քաղաքական լուծում գտնել ստեղծված իրավիճակին, իսկ դրա համար անհրաժեշտ է «վերջ դնել Խաֆթարի ագրեսիվ պահվածքին»:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ