Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բեռլինում հանդիպել են Ջոնսոնն ու Պուտինը

Բեռլինում հանդիպել են Ջոնսոնն ու Պուտինը
20.01.2020 | 13:35

Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Պուտինի հետ առաջին պաշտոնական հանդիպման ընթացքում ասել է, որ Ռուսաստանը չպետք է կրկնի քիմիական հերթական հարձակումը Բրիտանիայի նկատմամբ, որ եղավ 2018-ին Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դեպքում։ Ջոնսոնի գրասենյակից հայտնում են, որ վարչապետը պնդել է՝ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունները չեն կարող նորմալ լինել, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել իր ապակայունացնող գործողությունները, որ վտանգ են Միացյալ Թագավորության և նրա դաշնակիցների համար, խաթարում են հավաքական անվտանգությունը։

Հաղորդագրությունում նաև ընդգծվում է, որ Միացյալ Թագավորությունը չի փոխել դիրքորոշումը Սոլսբերիում տեղի ունեցածի նկատմամբ։ Կրեմլը հերքում է Մեծ Բրիտանիայի մեղադրանքները, թե Ռուսաստանը կիրառել է «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ միջոցը նախկին լրտեսին թունավորելու համար։

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ