Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
20.01.2020 | 13:36

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է: Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում ձյուն է գալիս: Գորիսում, «Մեղրու սար» հատվածում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ