Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էդմոն Մարուքյան. Սա ձև չի էլի, սա անելու բան չի, որ դուք անում եք

Էդմոն Մարուքյան. Սա ձև չի էլի, սա անելու բան չի, որ դուք անում եք
20.01.2020 | 13:48

ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկին ԼՀԿ խմբակցության առաջարկած 4 նախագիծ հավանության չարժանացավ և չընդգրկվեց քառօրյայի օրակարգ: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ եթե 3-ի մասով կարող է հասկանալ մերժումը՝ հարցի շուրջ ունեցած տարբեր մոտեցումների տեսանկյունից, չի հասկանում, թե ինչու է մերժվում Սահմանադրական դատարանի որոշման իմպլեմենտացիայի նախագիծը: Խոսքը «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում լրացումներ կատարելու մասին է, որով սահմանվում էր, որ հակասահմանադրական է գրավը չդիտարկել որպես կալանքը փոխարինող միջոց: «Պարոն Գրիգորյան, Ձեզ մեծ ապագա է սպասվում, որովհետև այն էներգետիկան, էնտուզիազմը, էքսպրեսիան, որ դուք ներ եք դնում մեր նախագծերը մերժելիսց, ես ապշած եմ: Ասում եք՝ «այո, մերժվեց ձեր նախագիծը, բայց մենք բովանդակային քննարկեցինք, այսինքն՝ մենք ցնծա՞նք, որ բովանդակային քննարկել եք», - ասաց Մարուքյանը՝ դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին: Մարուքյանն ասաց, որ անհասկանալի է համարում, որ թեև կառավարությունը համաձայնում է, որ նախագծում փոփոխություն պիտի կատարվի, բայց փաստացի ասում է, որ ինքն անձամբ այդ փոփոխությունը կբերի: «Կառավարությունից ասում են՝ «ճիշտ ա, պտի փոխվի, բայց մենք ենք ուզում անենք», ասում ենք՝ ի՞նչ տարբերություն, մենք ենք բերել, այսինքն՝ վիճակագրությո՞ւն եք գողանում», - ասաց Մարուքյանը՝ հավելելով.
«Սա ձև չի էլի, սա անելու բան չի, որ դուք անում եք, դուք վատացնում եք ձեր վիճակը նման բաներով»:


Ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանը նկատեց, որ ոչ թե կառավարությունն առաջարկել է՝ անձամբ բերի փոփոխություն նախագծում, այլ առաջարկել է ԼՀԿ-ի հետ համատեղ նախագծի վրա աշխատել. «Հուսով եմ, որ իմ ապագայի կանխատեսումների մասով գոնե ձեր կանխատեսումները ճիշտ կլինեն»:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ