Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գագիկ Ծառուկյան. Սպանդանոցների հարցում ծանրությունը նորից թողնում են ֆերմերների վրա

Գագիկ Ծառուկյան. Սպանդանոցների հարցում ծանրությունը նորից թողնում են ֆերմերների վրա
20.01.2020 | 13:49

Ասում են՝ տնտեսական հեղափոխություն պետք է անենք, բայց սպանդանոցների հարցում ծանրությունը նորից թողնում են ֆերմերների, գյուղացու վրա, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Եթե մարդը պետք է բարձի, տանի, սպանդանոցում էլ գումար վճարի, նշանակում է, որ եթե կենդանին հանձնելուց պետք է ստանա 250 հազար դրամ, ուրեմն 50-60 հազարի կորուստ պետք է ունենա։ 20 հազար պետք է տրանսպորտին տա, մի 25 հազար՝ մորթելուն.... Դրա համար ցանկացած երկրում գյուղատնտեսության համար պետությունը սուբսիդավորում է։ Այստեղ էլ մարդկանց պետք է սուբսիդավորի։ Հայաստանում գյուղատնտեսության վիճակը շատ վատ է։ Ինձնից լավ գիտեք՝ ջրի կես լիտրը 200 դրամ է, իսկ 1 լ կաթը վաճառվում է 110-120 դրամով։ Կաթն ավելի էժան է, քան թե ջուրը», - ասաց Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 359

Մեկնաբանություններ