Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վրաստանում կառանձնացնեն կրթության և մշակույթի նախարարությունները

Վրաստանում կառանձնացնեն կրթության և մշակույթի նախարարությունները
20.01.2020 | 14:14

Վրաստանի կառավարությունը որոշել է անջատել կրթության և մշակույթի նախարարությունները՝ հայտնում է IPN գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Նուքրի Կանտարիային: Կանտարիան նշել է, որ բոլորն ընդունել են, որ կրթության և մշակույթի նախարարությունների միավորումը սխալ էր, և մշակույթի նախարարությունը պետք է վերականգնվի: Վրաստանում կրթության և մշակույթի ու սպորտի նախարարությունները միավորվել էին 2018-ին:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ