Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիրները

ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիրները
20.01.2020 | 14:14

ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի 2020-ի 26-րդ մրցանակաբաշխությունը հունվարի 19-ին Լոս Անջելեսում էր: Հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն-հոյի «Մակաբույծները» ֆիլմը ստացել է SAG Awards գլխավոր մրցանակը՝ լավագույն դերասանական կազմի համար: Տղամարդու լավագույն դերի մրցանակն ստացել է Հոաքին Ֆենիքսը՝ «Ջոքեր»-ի համար, տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակին արժանացել է «Մի անգամ Հոլլիվուդում» ֆիլմում խաղացած Բրեդ Փիթը: Լավագույն դերասանուհի են ճանաչել Ռենե Զելվեգերին՝ «Ջուդի» ֆիլմի համար, կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակը ստացել է Լորա Դյոռնին՝ «Ամուսնական կյանքի» համար: «Իռլանդացին» ֆիլմում դերի համար Ռոբերտ դե Նիրոն պարգեւի է արժանացել մասնագիտության մեջ ունեցած ավանդի համար: Ջենիֆեր Էնիսթոնը և Փիթեր Դինքլեյջը ճանաչվել են դրամատիկ սերիալների լավագույն դերասաններ, կատակերգական սերիալների համար պարգեւատրել են Թոնի Շելուբին եւ Ֆիբի Ուոլեր-Բրիջին:


SAG-ը (Screen Actors Guild) միավորում է 120 հազար դերասանների, որ աշխատում են ԱՄՆ-ում: SAG Award մրցանակը հանձնվում Է 1995-ից:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ