Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արցախի նախագահական ընտրությունների օրը հայտնի է

Արցախի նախագահական ընտրությունների օրը հայտնի է
20.01.2020 | 21:28

Հայտնի է, թե Արցախում երբ տեղի կունենան հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները:
«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով՝ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը»,- այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:


Արզումանյանի փոխանցմամբ՝ թեկնածուների առաջադրումը սկսվելու է փետրվարի 5-ին, քարոզարշավը՝ փետրվարի 26-ին:
«Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը՝ համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր»,- հավելել է Արցախի ԿԸՀ նախագահը:

Դիտվել է՝ 4795

Մեկնաբանություններ