ՌԴ նախագահը պաշտոնանկել է գլխավոր դատախազ Յուրի Չայկային, այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ, թե որ ոլորտում՝ չի հաղորդվում: Վլադիմիր Պուտինը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Քննչական ծառայության ղեկավարի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը: Կրասնովը 45 տարեկան է, արդարադատության գեներալ-լեյտենանտ: Զբաղվել է աղմկահարույց մի շարք գործերով, այդ թվում՝ Բորիս Նեմցովի սպանության քննությամբ, որն, ըստ ընդդիմադիրների, այդպես էլ չի գտել հանցագործության պատվիրատուներին ու հիմնական մեղավորներին: