Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ նախագահը Պետդումա է ուղարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը

ՌԴ նախագահը Պետդումա է ուղարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը
20.01.2020 | 21:33

ՌԴ նախագահը Պետդումա է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որի մասին հայտարարել էր անցած շաբաթ Դաշնային խորհրդին ուղղված ելույթում: Փաստաթութղը դեռ հրապարակված չէ, ելույթում Վլադիմիր Պուտինը նշել էր, որ անհրաժեշտ է նախագահի լիազորությունների մի մասը փոխանցել խորհրդարանին, ստեղծել կառավարման նոր մարմիններ: Վերլուծաբանները չեն բացառում, որ այս փոփոխությունների նպատակն է երկարաձգել Պուտինի իշխանավարումը 2024-ից հետո, երբ կսպառվի նրա նախագահության արդեն չորրորդ ժամկետը:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ