Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Անկարայում գնահատել են Լիբիայի հարցով Բեռլինի հանդիպումը

Անկարայում գնահատել են Լիբիայի հարցով Բեռլինի հանդիպումը
20.01.2020 | 21:36

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Բեռլինում Լիբիայի հարցով միջազգային գագաթաժողովը կարևոր է այդ երկրում հրադադարի հաստատման համար: Twitter- ում նա գրել է. «Բեռլինի գագաթաժողովը լուրջ հնարավորություն է Լիբիայում հակամարտությանը վերջ դնելու և քաղաքական կարգավորման համար: Մեր նախագահի արդյունավետ և բազմակողմանի դիվանագիտական գործունեությունը Թուրքիային դարձրել է գործընթացին առանցքային մասնակիցներից մեկը»: Նա նաև նշել է, որ թուրքական կողմը կշարունակի կառուցողական և խաղաղ քաղաքականություն վարել «վստահված պատերազմների» դեմ:

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ