ՈՒկրաինա ռուսական ներխուժումից հետո երկրի բնակչությունը կրճատվել է 10 մլն մարդով կամ մեկ քառորդով` վկայում են ՄԱԿ տվյալները։ Դա տեղի է ունեցել փախստականների արտահոսքի, ծնելիության անկման և պատերազմում մարդկանց զոհվելու պատճառով։ ՈՒկրաինայում բնակչության կրճատման ամենամեծ բաժինը կազմում են փախստականները. 6,7 մլն ուկրաինացի ապրում է արտասահմանում, հիմնականում՝ Եվրոպայում։