Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Զինվորների օգնական ռուսական արտադրության ռոբոտները Սիրիայում են

Զինվորների օգնական ռուսական արտադրության ռոբոտները Սիրիայում են
21.01.2020 | 12:17

Բարձրորակ տեսախցիկով, ջերմացուցիչով և միկրոֆոնով ռոբոտատեխնիկական «Սկարաբեյ» համալիրը, որ տեղաշարժվում է անիվների օգնությամբ ու կառավարվում հեռակառավարման վահանակով, Սիրայում գտնվող ռուս զինվորականների թիվ մեկ օգնականն է:

«Սկարաբեյ» և «Սֆերա» ռոբոտատեխնիկական համալիրների օգնությամբ զինվորները կարողանում են ուսումնասիրել ամենադժվարամատչելի տարածքները՝ ստորգետնյա դիտահորերից մինչև ավտոմեքենաների տակի հատվածները»,- տեղականում ենք ռուսական «Звезда» Հ/Ը-ից:

«Սֆերան» համալիրը, ըստ հեռուստաընկերության պատրաստած տեսանյութի, 4 տեսախցիկներով գունդ է, որ ունի դիոդային լուսավորություն, միկրոֆոն, տեղեկության փոխադրիչ ու մինչև 360 աստիճանի տեսադաշտի հասանելիություն:

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ