Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վաղը Հայաստան կգա Նիդերլանդների ԱԳ նախարարը

Վաղը Հայաստան կգա Նիդերլանդների ԱԳ նախարարը
21.01.2020 | 13:34

Հունվարի 22-23-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը: Հունվարի 23-ին ԱԳՆ- ում կկայանա 2 նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:


Ստեֆ Բլոկին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարար Բլոկը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ