Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ն միանում է «Մեկ տրիլիոն ծառ» նախաձեռնությանը

ԱՄՆ-ն միանում է «Մեկ տրիլիոն ծառ» նախաձեռնությանը
21.01.2020 | 22:12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանն ասել է, թե ԱՄՆ-ն միանում է 10 տարում մեկ տրիլոն ծառ տնկելու նախաձեռնությանը: Այդ ծրագիրը նախատեսվում է իրականություն դարձնել կառավարությունների և գործարարների ֆինանսական հատկացումների օգնությամբ: Անտառների վերկանգնման նախաձեռնության նպատակն է ամբողջ աշխարհում նվազեցնել արդյունաբերական արտանետումների, թունավոր գազերի բացասական ազդեցությունը երկրագնդի վրա: «Ես բնապահպանության մեծ կողմնակից եմ: Ես ցանկանում եմ, որ մաքուր ջուր և մաքուր երկինք լինի»՝ հայտարարել է Թրամփը՝ բնապահպան ակվիստներին համարելով «երեկվա հիմար գուշակների ժառանգներ»:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ