ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Տիգրան Ուլիխանյանը «կատոկեց»

Տիգրան Ուլիխանյանը «կատոկեց»
21.01.2020 | 22:16

Քաղաքական մեծամասնությունն անելիք ունի ընդդիմության կայացման հարցում, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը: «Խոսում են ընդդիմության լիազորությունները բարձրացնելու մասին, իսկ այս լիազորությունները ենթադրում են նաև պատասխանատվություն, այս լիազորությունը նաև զենք է, մենք հո գիտենք, որ երեխաներին զենք տալը վտանգավոր է հանրության համար», - ասաց պատգամավորը: Նա նշեց՝ քաղաքական ընդդիմությունը քաղաքական որոշումների պարագայում անգործություն է դրսևորում. «Քաղաքական խիզախություն կդրսևորեմ ու այս բարձր ամբոինից կհայատարարեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը քրեական տարրերին ուղղակի և անուղղակի աջակցում է իր գործողություններով ու դրանց աջակցելու համար ունեն խիստ նեղ աննձական կամ կամային հատկանիշների դեֆիցիտ», - ասաց Ուլիխանյանը: Նա նշեց, որ քրեական աշխարհը խոր արմատներ է գցել քաղաքականության ոլորտում. «Այսօր էլ քրեական ենթամշակույթը ներկայացված է խորհրդարանում և ներկայացված չէ միայն «Իմ քայլը» խմբակցությունում: Ընդդիմությունը դեռ չի սովորել պետական շահին առաջնահերթություն տալ, իրենց վարքով նրանք սպառնալիք են առողջ ընդդիմության համար, ամեն օր իրենց փորձում են գցել մեր քաղաքական «կատոկի» տակ և գնալով ավելի դժվար է դառնում նրանց «չկատոկելը», բայց մենք չենք հանձնվելու, չենք տրվելու նրանց «կատոկելու» գայթակղությանը», - ասաց նա:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ