ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ռուստամ Բադասյան. Թող մեկը փորձի իր բախտը և պետության հետ սպառնալիքի լեզվով խոսի

Ռուստամ Բադասյան. Թող մեկը փորձի իր բախտը և պետության հետ սպառնալիքի լեզվով խոսի
21.01.2020 | 22:18

Մենք ունենք ներքին զորքեր, քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք, և թող մեկը փորձի իր բախտը և պետության հետ սպառնալիքի լեզվով խոսի՝ ԱԺ-ում «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի և պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին: Սամսոնյանը հայտարարել էր, թե օրենքի մասին առաջին խոսակցություններից հետո քրեակատարողական հիմնարկներում սկսվեցին անկարգություններ, ինչը բունտ էր այս օրենքի դեմ: «Այն բարքերը, որոնք բուն են դրել քրեակատարողական հիմնարկներում, ինձ ստիպում են հանգել այն եզրակացությանը, որ մենք կարող ենք ունենալ անվտանգության խնդիր»,-նշել էր պատգամավորը: Արման Բաբաջանյանը նշել էր, թե վախվորած ոստիկանությամբ հնարավոր չէ պայքարել քրեական աշխարհի և հանցավորության դեմ, նախ պետք է կարողանալ վերազինել և անհրաժեշտ գործիքները տալ իրավապահ համակարգին:
«Պարոն Բաբաջանյան, ինչ վերաբերում է պետությանը և պետության ուժին, ես Ձեզ հետ համաձայն եմ, ժամանակն է, որ պետությունն իր ուժը ցույց տա, ոստիկանությունն իր ուժը ցույց տա, և տիկին Սամսոնյան, Ձեր մտահոգությունները փարատեմ՝ պետությունը այնքան հզոր է այս պահին, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ»,- արձագանքեց Ռուստամ Բադասյանը: Նախարարն անդրադարձավ նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հայտարարությանը, թե Արդարադատության նախարարությունը մերժում է նախագծի վերաբերյալ իրենց ներկայացրած առաջարկը, քանի որ այն ներկայացրել է ԼՀԿ-ն: «Մենք ուղղակի կաշվից դուրս ենք գալիս, որ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների հետ լինի բարիդրացիական աշխատանքային մթնոլորտ: Դա դրսևորվում է օրենսդրական նախաձեռնություններին մեր արձագանքով, քննարկման պատրաստակամությամբ»,-ասաց նախարարը:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ