ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը բանակցում է Բելառուսին նավթ մատակարարելու հարցով

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը բանակցում է Բելառուսին նավթ մատակարարելու հարցով
21.01.2020 | 22:19

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը բանակցում է Բելառուսին նավթի մատակարարման հարցի շուրջ՝ հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը: «Ներկա պահին բանակցությունները շարունակվում են»,- ասել է Ահմեդովը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի հայտարարել է, որ Մինսկը պատրաստվում է նավթ ձեռք բերել ՌԴ այլընտրանքային շուկաներից համաշխարհային գներով:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ