ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Եվրոպայի ամենահին սրճարանը գործում է 1720 թվականից

Եվրոպայի ամենահին սրճարանը գործում է 1720 թվականից
21.01.2020 | 22:21

Եվրոպայի ամենահին սրճարան է անվանվել Florian սրճարանը, որը գտնվում է Վենետիկում: 2020 թվականի վերջին սրճարանը պատրաստվում է նշել իր 300-ամյակը: Հայտնի սրճարանը Սուրբ Մարկոսի հրապարակի կենտրոնում է: Բարը սկսել է աշխատել 1720-ի դեկտեմբերին: Սրճարանում են եղել անգլիացի գրողներ Պերսի Շելլին և Չարլզ Դիքենսը, ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը, կինոդերասան Չառլի Չապլինը, ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր և դիզայներ Էնդի Ուորհոլը: Florian-ը Վենետիկի առաջին սրճարանն է եղել, որն իրավունք են ունեցել այցելելու ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք: Տերը բարձրաշունչ անուն էր ընտրել իր սրճարանի համար` Alla Venezia Trionfante (Հաղթական Վենետիկ), սակայն տարիների ընթացքում հաճախորդները սկսել են սրճարանն անվանել տիրոջ անունով` Ֆլորիան: Սրճարանը սկսել է հայտնի դառնալ իր «հաղթաթղթով». 1760-ին այստեղ սկսել են վաճառել առաջին վենետիկյան թերթը:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ