Երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել կառավարության նոր կազմը և կառուցվածքը։ Կառավարությունում բազում նոր դեմքեր կան։ Կառավարության ղեկավարը փոխել է 5 փոխվարչապետների և 10 նախարարների, նոր փոխվարչապետներից 2-ը նրա նախկին տեղակալներն են Հարկային ծառայությունում՝ Ալեքսեյ Ավերչուկը և Դմիտրի Գրիգորենկոն։ Սերգեյ Լավրովը վերանշանակվել է ԱԳնախարար, Սերգեյ Շոյգուն՝ ՊՆ նախարար։ Վերլուծաբանները նկատում են, որ Կրեմլը բավականին մեծ անկախություն է տվել Միշուստինին կառավարության ձևավորման հարցում։ Առաջին փոխվարչապետ է նշանակվել Անդրեյ Բելոուսովը, որ նախագահ Պուտինի օգնականն էր տնտեսական հարցերով։