Երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատում սկսվեցին դատական լսումները, որ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մաս են: Լսումների առաջին օրը քննարկվել է աշխատակարգը: Սենատորները կուսումնասիրեն մեղադրանքի երկու կետ՝ իշխանությունը չարաշահելը և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելը: Այս մեղադրանքները հաստատվել են Ներկայացուցիչների պալատի քվեարկությամբ, որը մեկ ամիս առաջ իմպիչմենթ հայտնեց նախագահին։ Թրամփը ԱՄՆ 250 տարվա պատմության մեջ իմպիչմենթի ենթարկվող երրորդ նախագահն է՝ Էնդրյու Ջոնսոնից և Բիլ Քլինթոնից հետո, նախորդ երկու դեպքում էլ Սենատը պաշտոնանկ չի արել նախագահներին: Ըստ վերլուծաբանների՝ Դոնալդ Թրամփի դատաքննությունը ևս, ամենայն հավանականությամբ, կավարտվի նույն սցենարով և առանց անակնկալների. նախագահի կուսակից հանրապետականները, որ մեծամասնություն ունեն Սենատում, միաձայն պաշտպանում են Թրամփին։